17/09/2013 19:58
Լ. Հարությունյան. Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը կտրուկ չի վատացել
Նոր Մոսկվայում 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարի գործով մեղադրվող Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը կտրուկ չի վատացել:
Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հ. Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը: «Նա սրտի հետ կապված խնդիրներ ունի, որոնք, իմ կարծքիով, սրվել են վերջին շրջանում, սակայն վիրահատության կարիք դեռևս չկա»,-ասաց նա:
Հարցին` իսկ ե՞րբ է վերջին անգամ լուր ստացել հորից, Լ. Հարությունյանը նշեց, որ արդեն տևական ժամանակ է` լուր չունի, իսկ Մոսկվայում գտնվող հորեղբայրը ևս չի պատասխանում իրենց հեռախոսազանգերին:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր վթարի գործով:
Մոսկվայի Տվերսկոյ դատարանը սեպտեմբերի 13-ին որոշում է կայացրել Հրաչյա Հարությունյանին թողնել կալանքի տակ` մինչև դեկտեմբերի 14-ը:
Նախորդող հրապարակում` Հրաչյա Հարությունյանը ցանկանում է ցուցմունք տալ
Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվել է մինչև դեկտեմբերի 14-ը