17/09/2013 09:07
Գլխավոր դատախազի հիմնական թեկնածուները չորսն են
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Մոսկվայում բացված եկեղեցու հիմնարկեքին մասնակցելու է մեկնել հայաստանյան գործարարների մի պատկառելի թիմ՝ Սամվել Ալեքսանյանի «գլխավորությամբ»: Բանն այն է, որ նրանցից ոմանց համար կատարյալ շոկ է եղել ապարանյան կլանի կենդանի լեգենդ Աղվան Գառնիկիչի պաշտոնանկության լուրը: Մինչև վերջին վայրկյանը՝ Գառնիկիչի՝ դատախազության դռան համբուրումը, նրանք Ստանիսլավսկու հանգով կրկնել են. «նե վեր յու»:
Մասնավորապես Սամվել Լիմինդրովիչը Մոսկվա մեկնել է, որ միանա լոբբիստների այն բանակին, որը պայքարում է «հանուն» Գառնիկիչի: Ի դեպ, Աղվան Հովսեփյանի վերանշանակմանը կողմ են նաև որոշ ռուսաստանցի մեծահարուստներ, այդ թվում՝ Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը, որը չնայած երբեք տպավորված չի եղել Գառնիկիչի սիրուն աչքերով, սակայն այս պահին նույնպես նրա օգտին լոբբինգ է իրականացնում: «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, Սերժ Սարգսյանն անդրդվելի է: Ըստ ՀՀԿ թերթի աղբյուրների՝ նա ունի գլխավոր դատախազի չորս թեկնածու՝ Արթուր Օսիկյան, Դավիթ Հարությունյան, Վահրամ Շահինյան և Գևորգ Կոստանյան: «Կնայենք կտեսնենք՝ չորսից որն է առավել նպատակահարմար»,- ասել է նա: