17/09/2013 10:30
Գեներալ Մանվելի առողջական վիճակը կայունացել է
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը, կարելի է ասել, ամբողջությամբ կայունացել է: Նա երեկ կեսօրին դուրս է գրվել հիվանդանոցից և անցել իր բնականոն կյանքին: Հաջորդ ԱԺ քառօրյային անպայման մասնակցելու է: Այս մասին «Իրավունքի» հետ զրուցում ասել է Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը:
«Իրավունքը» հիշեցնում է, որ օրերս Մ. Գրիգորյանը տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրա մոտ որոշակի առողջական բարդություններ էին առաջացել»: