17/09/2013 15:00
Ադրբեջանի ՊՆ. Դիպուկահարներին չենք հեռացնի, քանի դեռ պատերազմը չի ավարտվել
Ադրբեջանցի սպաներից, մի քանի պատգամավորներից, գրողների միության անդամներից կազմված պատվիրակությունն այսօր տեղի Տերտերի շրջանի ուղղությամբ այցելել է առաջնագիծ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA-ն:
Այցելության ընթացքում ԱՀ ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն անդրադարձել է սահմանային միջադեպերին: Սաբիրօղլուն ընդգծել է, որ Աբրբեջանը, ճիշտ է, զոհեր տալիս է առաջնագծում, սակայն ՊՆ-ն երբեք չի թաքցնում այդ ինֆորմացիան:
Սաբիրօղլուն խոսել է նաև շփման գծից դիպուկահարներին հեռացնելու վերաբերյալ միջազգային կազմակերպությունների պահանջին` ընդգծելով, որ Ադրբեջանը կտրականապես դեմ է դրան.
«Ադրբեջանական պետությունը, պաշտպանության նախարարությունը հրաժարվում են դա անել։ Մենք չենք հեռացնի դիպուկահարներին, քանի դեռ պատերազմը չի ավարտվել»,-ասել է Սաբիրօղլուն: