17/09/2013 14:28
Հանուն միասեռականների Շերը մերժել է օլիգարխ-ընկերոջը
Երգչուհի Շերը մերժել է Սոչիի Օլիմպիական խաղերին ելույթ ունենալու առաջարկը: Պատճառը Ռուսաստանում միասեռականության քարոզչության արգելքն է, ինչն իրավապաշտպանների կարծիքով ոտնահարում է ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների իրավունքները: Այս մասին գրում է The Guardian-ը:
Երգչուհու խոսքով՝ նա անմիջապես հրաժարվել է իր «օլիգարխ-ընկերոջ»՝ Օլիմպիական խաղերի բացմանը ելույթ ունենալու առաջարկից, ի նշան Ռուսաստանի միասեռականների հետ համերաշխության: Երգչուհին ասել է, որ հրավերը ստացել է 2013 թ. փետրվարին:
Շերը չի հրապարակում ընկերոջ անունը, սակայն հայտնի է, որ նրա վերջին համերգները տեղի են ունեցել միլիարդատեր Սուլեյման Կերիմովի հրավերով:
Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանում ընդունված օրենքին դեմ են արտահայտվել Bloodhound Gang խումբը, Մադոննան և Լեդի Գագան: