17/09/2013 09:23
Ծառուկյանը զիջեց Պալաչին
«Ժողովուրդի» տեղեկություններով` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կրճատել է Երևան-Աբովյան, Երևան-Չարենցավան բարեգործական ավտոբուսների թիվը։ Այժմ ընդամենը մի քանի ավտոբուս է գործում, ու մարդիկ ժամերով սպասում են, որ օգտվեն բարեգործական ավտոբուսներից: Չարենցավանի բնակիչները «Ժողովուրդի» հետ զրույցում նշել են, որ ժամանակին մոտ 16 ավտոբուս էր աշխատում, իսկ այժմ դրանց թիվ նվազել է՝ հասնելով 6-7-ի։
Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդի» թղթակցի հարցին, թե ինչն է պատճառը, որ Գ. Ծառուկյանը կրճատել է բարեգործական ավտոբուսների քանակը, ասել է, թե այդ ավտոբուսները մշտապես էլ աշխատել են ըստ անհրաժեշտության։ «Երբեք դա ինքնանպատակ չի եղել, երթուղայինների թիվը եղել է այնքան, որքան եղել է դրա անհրաժեշտությունը»,- նշել է մամլո խոսնակը։
Հավելենք, որ շուրջ երկու տարի է, ինչ «գծապայքար» էր սկսվել Գագիկ Ծառուկյանի և նրա սանիկ Արթուր Հարությունյանի (Պալաչ) միջև։ Ու, փաստորեն, սանիկը հաղթում է քավոր Ծառուկյանին»,- գրում է թերթը։