17/09/2013 10:14
ՀԱԿ անդամ Տիգրանն Առաքելյանը, հնարավոր է, ազատ արձակվի
Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, արդեն երկու տարի կալանքի տակ գտնվող Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու մասին ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանին ազատման երաշխավորագիր է ներկայացրել: Այս նախաձեռնությունը կշարունակվի մինչև սեպտեմբերի 18-ը: Երաշխավորության նամակին են միացել մի շարք արվեստագետներ, լրագրողներ, հասարակական գործիչներ: Երեկ նաև հայտնի դարձավ, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն է միացել նախաձեռնությանը:
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Տ. Առաքելյանին ազատ արձակելու մասով քաղաքական որոշումն արդեն կայացված է: Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրվա առթիվ հայտարարվելիք ընդգրկուն համաներման շրջանակներում, Տիգրանն ազատ կարձակվի: Այս մասին լրագրողների հետ «փակ» հանդիպման ժամանակ ասել է նաև Սերժ Սարգսյանը: