18/09/2013 09:10
Քաղաքապետարանը նոր հանձնաժողով է ձևավորել
Երեկ «Հայկական ժամանակին» հայտնի է դարձել, որ Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով հանձնաժողովը, քաղաքապետարանում արդեն իսկ ստեղծվել է: Դրանում ընդգրկված է 30 հոգի, այդ թվում՝ տնտեսվարողներ:
Ըստ նույն այդ տեղեկությունների՝ հանձնաժողովի կազմում ընդգրկված չեն տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանը, որոնց հրաժարականներն արդեն շուրջ երկու ամիս պահանջում են քաղաքացիական ակտիվիստները: Քաղաքապետարանից, առայժմ միայն փոխանցում են, որ հանձնաժողովի ձևավորման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: