18/09/2013 09:31
Աղվան Հովսեփյանն ընտանիքի հետ կարճատև հանգստի է մեկնել
ՀՀ այլևս նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, օրեր առաջ զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ տալուց անմիջապես հետո մեկնել է Հայաստանից: Ըստ «Հայկական ժամանակի» տեղեկությունների, սակայն, նա ընդամենը մի քանի օրով կբացակայի երկրից:
Հովսեփյանի մերձավորները նշում են, թե նա կարճատև հանգստի է մեկնել ընտանիքի հետ: Այլ տեղեկությունների համաձայն էլ, նախկին դատախազը գտնվում Է Մոսկվայում: Ըստ թերթի աղբյուրների, նա սպասողական վիճակի մեջ է, տեղեկություններ կան, որ թերևս հենց առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը հրամանագիր կստորագրի Աղվան Հովսեփյանին որևէ կառույցում պաշտոնի նշանակելու մասին, թե կոնկրետ որ և ինչ պաշտոնի, դեռ հստակ չէ: Քաղաքական, այդ թվում նաև իշխանական լայն շրջանակների համար առայժմ անհայտ է մնում նաև, թե ով է դառնալու Աղվան Հովսեփյանի իրավահաջորդը: