18/09/2013 09:51
Հայաստանի բյուջեն կկազմվի խիստ մոտավորապես` աչքաչափով
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունում արդեն ձեռնամուխ են եղել 2014 թվականի պետական բյուջեի նախագծի կազմմանը: Սակայն Հայաստանի՝ Մաքսային միության անդամ դառնալու հեռանկարը ստիպելու է բյուջեն կազմել խիստ մոտավորապես՝ աչքաչափով:
Խնդիրն այն է, որ ՄՄ անդամ դառնալուց հետո արմատապես փոխվելու է պետական բյուջեի մուտքերի ողջ պատկերը: Ընդ որում, հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպես կփոխվի արտահանման և ներմուծման աշխարհագրությունը: Ներկայումս արտահանման և ներմուծման հարկային ռեժիմը սկզբունքորեն տարբերվում է ՄՄ-ում գործող ռեժիմից: