18/09/2013 12:00
Բարձր եկամուտ ունեցողներն անքնության խնդիր չեն ունենում
Անքնության կամ քնի խանգարման հետ յուրաքանչյուր մարդ գոնե մեկ անգամ բախվել է: Պատճառներն այնքան շատ են, որքան պայքարի միջոցները:
Կանադացի գիտնականները հայտարարել են, որ անքնությունը փոխանցվում է ժառանգաբար: 3 500 մարդկանց մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր երկրորդի ազգականներից որևէ մեկն ունեցել է նման խնդիր: Հարցվածների 3 տոկոսի ազգականներից երեքն են քնի հետ կապված խնդիրներ ունեցել, 21 տոկոսի՝ երկու և 76 տոկոսի մեկ ազգականը:
Եթե անձի գոնե մեկ ազգականը անքնություն ունեցել է, ապա հավանականությունը 37 տոկոս է, որ նա ևս նման խնդիր կունենա:
Անքնության խնդիր ունեցողներին գիտնականները խորհուրդ են տալիս այցելել հոգեբանի:
Գիտնականները հարցում են անցկացրել, պարզելու համար թե ինչպես են մարդիկ պայքարում անքնության դեմ: Ահա արդյունքները.
• տաք ցնցուղ (2%)
• ձանձրալի գրքեր (4%)
• քնաբեր հաբեր (6,5%)
• ֆիզիկական լարվածություն ողջ օրվա ընթացքում (6,5%)
• հանգիստ երաժշտություն (6,5%)
• տաք կաթ կամ մեղրով թեյ (6,5%)
• հաշվել ոչխարներին (7 %)
• զբոսանք՝ քնից առաջ (26%)
Ահա այն մեթոդները, որոնցով մարդիկ պայքարում են անքնության դեմ, ի դեպ հարցման մասնակիցներից 35 տոկոսը խոստովանել է, որ ոչ մի միջոց չի օգտագործում, պարզապես ժամեր շարունակ պտտվում է անկողնում, հույով, որ անքնությունն ինքն իրեն կանցնի:
Ի դեպ, բրիտանացի գիտնականները պնդում են, որ անքնության դեմ ամենաարդյունավետ միջոցը բարձ աշխատավարձն է: Հարցմանը մասնակցել է 5 հազար մարդ՝ տարբեր խավերից: Մասնակիցները խմբերի են բաժանվել՝ ըստ եկամուտների չափի: Բարձր եկամուտ ունեցողների 83 տոկոսը անքնության խնդիրներ չեն ունենում: Գործազուրկների մեծամասնությունը պարբերաբար խնդիրներ են ունենում:
Ինչպես երևում է, անքնության խնդիր ունենում են գրեթե բոլորը: Եթե մոտ ապագայում ձեր աշխատավարձը չի բարձրանալու, ապա կարող եք հետևել վերը նշված միջոցներին: