19/09/2013 11:30
Մադոննան ներողություն է խնդրել Ջոլիից. Ես և Բրեդ Փիթը միասին էինք ապրում
Մադոննայի երկրպագուները երեկ որոշ հետաքրքիր մանրամասներ են իմացել երգչուհու մասին: Reddit.com-ի օնլայն չաթում երգչուհին ցնցող հայտարարություն է արել: Նա պատմել է, որ նույն անկողնում է եղել Բրեդ Փիթի հետ:
Երբ երգչուհին խոսել է այն մասին, թե ինչպիսի տղամարդիկ են իրեն դուր գալիս, Մադոննան պատմել է իր երազի մասին, նա ասել է, որ երազում միևնույն անկողնում է եղել Բրեդ Փիթի հետ:
«Մենք միասին էինք ապրում, մեր անկողնում փոքրիկ տղա կար»,- պատմել է Մադոննան ու անմիջապես ներողություն խնդրել Անջելինա Ջոլիից:
«Ներիր, Անջելինա, դա միայն երազ էր»,- ասել է նա: