19/09/2013 09:11
Աղվան Հովսեփյանը՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտո՞ր
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետագա ճակատագիրն արդեն կարծես թե ուրվագծվում է: Իշխանական շրջանակներում խոսում են, որ Հովսեփյանը, ամենայն հավանականությամբ, նշանակվելու է նորաստեղծ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր: Այս մասին սկսել են խոսել անգամ ապարանյան կլանի շրջանակներում:
«Հայկական ժամանակի» փոխանցմամբ` խոսքը վերաբերվում է Դավիթաշենում բացվելիք ակադեմիային, որի նկատմամբ վերահսկողությունը իրականացնելու համար երկար ժամանակ թեժ պայքար էր ընթանում ՀՀ գլխավոր դատախազության և արդարադատության նախարարության միջև: Ի վերջո, որոշվեց, որ վերահսկողությունը հավասար կիսվելու է այս երկու կառույցների միջև: