19/09/2013 16:15
7 աշխատանքային խումբ` Մաքսային միության բանակցային գործընթացի համար
Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը խոսեց այն յոթ աշխատանքային խմբերի մասին, որոնք ձևավորվել են և աշխատում են Մաքսային միության բանակցային գործընթացին նախապատրաստվելու համար:
Առաջին խումբը իրավական է, որտեղ քննարվելու են ՄՄ-ի հետ պայմանագրի իրավական դրույթները, երկրորդը սակագնային կարգավորման խումբն է, քանի որ Հայաստանի մաքսային տարիֆները տարբերվում են Մաքսային միության տարիֆներից, նաև պետք է որոշակիանա այն ապրանքախումբը, որով Հայաստանը մտնելու է բանակցությունների մեջ:
4-րդ խումբը քննարկելու է տեխնիկական կարգավորման հետ կապված հարցեր: Հայաստանի և ՄՄ-ի տեխնիական կարգավորումը որոշ չափով տարբերվում է. ՄՄ-ն ունի 32 տեխնիկական կանոնակարգ, իսկ Հայաստանում մի փոքր ավելին է, սակայն նախատեսված է հարկային և մաքսային հարցերով մեծ ցուցակ, մաքսային միությունում կա մաքսային կոդեքս, այդ խումբը վերլուծություն կկատարի և տարբերությունները կբացահայտի:
Հաջորդ խումբը զբաղվելու է Մաքսային միության ենթակառուցվածքների, մաքսային գործունեության հետ կապված ենթակառուցվածքների խնդիրներով, քանի որ միասնական տեղեկատվական տարածքում ենք գտնվելու, անհրաժշետ է, որ լինի ընդհանուր համակարգ: Վերջին 7-րդ խումբը զբաղվելու է հակամրցակցային համագործակցության հարցերով: