20/09/2013 09:19
ԱՄՆ-ում հայկական պանրի վաճառքն արգելվել է
ԱՄՆ-ի կառավարության Առողջապահության և հանրային ծառայությունների վարչությունը, իր ինտերնետային կայքում պաշտոնապես հայտարարել էր արտասահմանից ներկրվող այն սննդամթերքների անունը, որոնցում հայտնաբերվել են վնասակար նյութեր:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ այդ «սև» ցուցակում տեղ էր գտել նաև Հայաստանում գործող «ԱՄՄ» ՍՊԸ-ն, իր «Լոռի» տեսակի պանրով, որի վաճառքի վրա Միացյալ Նահանգներում արգելանք է դրվել: Սննդամթերքում հայտնաբերվել է աղիքային բակտերիա:
«ԱՄՄ» ընկերության մենեջեր Աստղիկ Հակոբյանը «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում ուշագրավ հայտարարություն է արել այս կապակցությամբ. «Իմ կարծիքով մի տեսակ քաղաքական ենթատեքստ կա այստեղ»,- ասել է նա՝ հավելելով, որ ընդամենը նմուշ էին ուղարկել ԱՄՆ՝ փորձի համար: