20/09/2013 19:03
Րաֆֆի Հովհաննիսյան. Պետք է ստեղծենք համազգային ճակատ ու պայքարի դուրս գանք
Սա պետք է լինի վերջին տարին, երբ հայ ժողովուրդը տոնում է Անկախության օրը ստրկացման մեջ։ Մենք սկսելու ենք համազգային բողոք և տանելու ենք այն մինչև վերջ: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Անկախության օրը ոչ միայն համազգային տոն է, այլև` պատասխանատվություն և այդ պատասխանատվությունը պատականում է մեր ժողովրդին: Այսօր` տոնի նախաշեմին, մենք հավաքվել ենք այստեղ տարբեր տեղերից, որ ասենք` մերչ պետականությունը վտանգի տակ է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգության» առաջնորդը կոչ արեց ներկաներին ստեղծել համազգային ճակատ ու միացյալ ուժերով պայքարի դուրս գալ.
«Մենք պետք է անենք այնպես, որ նա ով գնաց կեղծիքի ճանապարհով, ստորագրեց հայ-թուրքական արձանագրություններ ու օրեր առաջ Հայաստանի ինքնիշխանությունն ուրիշին հանձնեց` հեռանա: Մենք միասին պետք է հասնենք դրան»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանն ու ավելացրեց.
«Ով չմիացավ ազտամարտիկի, երիտասարդի ու քաղաքացու այս պայքարին, զիջում է մեր ազատությունն ու ինքնիշխանությունը հերթական բռնարարքներին»: