20/09/2013 10:48
Մեծ Բրիտանիայի 2 ամսական արքայազնը դարձել է Լոնդոնի ամենաազդեցիկ անձը
Մեծ Բրիտանիայի երկու ամսական արքայազնը դարձել է Լոնդոնի ամենաազդեցիկ անձը: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն: Evening Standard-ի փոխանցմամբ` նա գլխավորել է 1000 հոգուց բաղկացած ազդեցիկ մարդկանց ցանկը:
ИТАР-ТАСС-ի մեկնաբանմամբ` նա այդ պատվին արժանացել է այն պատճառով, որ դարձել է Մառախլապատ Ալբիոնի ամենահայտնի ներկայացուցիչը ողջ երկրագնդի վրա:
Լրատվամիջոցները նրան աստղ էին դարձել մինչև ծնվելը: Այս ցուցակում երկրորդը դեռ մեկ տարի առաջ իր համբավով հավասարը չունեցող քաղաքապետ Բորիս Ջոնսոնն է, իսկ 3-րդը` Անգլիայի բանկի կառավարիչ կանադացի Մարկ Կարնին:
Ցանկում ընդգրկվել են նաև Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Թերեզա Մեյը, վարչապետ Դեվիդ Քեմերոնը, իսկ արքայազնի մայրիկը` Քեյթը, զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:
Ամենամյա Power-1000 ցանկում ներկայացվում են ֆինանսական ոլորտի, թատրոնի, երգարվեստի, քաղաքականության և սպորտի այն գործիչները, որոնք արժանանում են լրագրողների և քննադատների հավանությանը: