20/09/2013 12:51
Հայտնաբերվել է մոռացության մատնված միջնադարյան Ծառաքար եկեղեցական համալիրը
Արևմտյան Հայաստանի Երասխաձոր գավառում հայտնաբերվել է միջնադարյան Ծառաքար հայկական եկեղեցական համալիրը:
Վանքից միայն ավերակներ են մնացել: peopleofar.wordpress.com-ում հայտնվել են համալիրի լուսանկարները:
Այստեղ նշված է, որ առաջին անգամ հնագետներն այս վայր են այցելել 1999 թվականին: Սակայն այս տարի բացվել են համալիրի այն հատվածները, որոնք մինչ այժմ որևէ մեկը չէր տեսել:
Ծառաքարը եղել է միջնադարյան Հայաստանի ամենահայտնի վանական համալիրներից մեկը, բայց դարերի ընթացքում կորցրել է իր փառքն ու նշանակությունը և մատնվել մոռացության: Մեր օրերում նույնիսկ դրա գտնվելու վայրն էր անհայտ: