20/09/2013 14:15
Երևանը հավակնում է «Եվրո-2020»-ի անցկացմանը
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է այն քաղաքների անունները, որոնք հավակնում են Եվրոպայի 2020 թ. ֆուտբոլի առաջնության խաղերի կազմակերպման իրավունքին: 2013 թ. հունվարին ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ «Եվրո-2020»-ը կանցկացվի Հին աշխարհի 13 քաղաքում: Արդեն ավարտվել է հայտերի ներկայացման ժամկետը, և սեպտեմբերի 25-ին վերջնականապես հայտնի կդառնան այն քաղաքների անունները, որոնք պատիվ կունենան կազմակերպել ֆուտբոլային խաղերը:
Ստորև ներկայացնում ենք հավակնորդ քաղաքների անունները:
Անգլիա (Լոնդոն)
Ադրբեջան (Բաքու)
Հայաստան (Երևան)
Բելառուս (Մինսկ)
Բելգիա (Բրյուսել)
Բուլղարիա (Սոֆիա)
Մակեդոնիա (Սկոպիե)
Հունգարիա (Բուդապեշտ)
Գերմանիա (Մյունխեն)
Հունաստան (Աթենք)
Դանիա (Կոպենհագեն)
Իսրայել (Երուսաղեմ)
Իռլանդիա (Դուբլին)
Իսպանիա (Մադրիդ, Բարսելոն, Բիլբաո, Վալենսիա)
Իտալիա (Հռոմ, Միլան)
Ղազախստան (Աստանա)
Հոլանդիա (Ամստերդամ)
Լեհաստան (Վարշավա, Խոջուվ)
Պորտուգալիա (Լիսաբոն, Պորտու)
Ռուսաստան (Սանկտ Պետերբուրգ)
Ռումինիա (Բուխարեստ)
Սերբիա (Բելգրադ)
Թուրքիա (Ստամբուլ)
Ուկրաինա (Կիև, Դոնեցկ)
Ուելս (Կարդիֆ)
Ֆինլանդիա (Հելսինկի)
Ֆրանսիա (Լիոն)
Խորվաթիա (Զագրեբ)
Չեխիա (Պրահա)
Շվեյցարիա (Բազել)
Շվեդիա (Սոլնա)
Շոտլանդիա (Գլազգո)