21/09/2013 16:54
Ջուլիա Ռոբերթսը տեսողության հետ խնդիր ունի
Դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը տեսողության հետ խնդիրներ ունի: «7 Дней» ամսագրի հետ անկեղծ հարցազրույցում պատմել է դերասանուհու քույրը: Ինչպես պարզվել է, «սիրունիկը» գրեթե չի տեսնում:
«Ջուլիան լավիկն էր ու դպրոցում հայտնի էր, չնայած, որ մեկ աչքը գրեթե չէր տեսնում: Դա ի ծնե է, ես հստակ չգիտեմ թե ինչ հիվանդություն է, բայց մայրիկը գիտի»,-պատմել է Նենսին:
Ջուլիա Ռոբերթսի քույրը պատմել է, որ դերասանուհին փառքի մասին չի էլ երազել, նա ցանկացել է լրագրող կամ անասնաբույժ դառնալ, սակայն համառության շնորհիվ աստղային կարիերա ստեղծեց:
«Երբ դպրոցի սպորտային խմբի ղեկավարը Ջուլիային ասաց, որ նա երբեք չի կարողանա թենիս խաղալ, քույրս սովորեց ու հիանալի թենիսիստուհի դարձավ: Այժմ էլ հիանալի է խաղում»,-պատմել է Նենսին: