21/09/2013 16:11
83-ամյա միլիարդատերը ամուսնանում է 3-րդ անգամ
Հայտնի ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը, ով անցյալ ամիս նշել է իր 83-ամյակը, ամուսնանում է 3-րդ անգամ: Այս մասին հայտնում է «Голос России» ռադիոկայանը:
Տեղեկատվության համաձայն` հարսանեկան արարողությունը, որին հրավիրված են մի շարք քաղաքական գործիչներ և բիզնեսմեններ, կտևի 3 օր:
20 մլրդ ԱՄՆ դոլար կարողություն ունեցող միլիարդատիրոջ կինը 42-ամյա Տամիկո Բոլտոնն է, ով զբաղվել է սննդային հավելումների վաճառքով, ապա բացել յոգայի օնլայն կենտրոն:
Միլիարդատերը իր առաջին կնոջ հետ ապրել է 23 տարի, որից հետո ամուսնացել է արվեստաբան, իրենից 25 տարով փոքր Սյուզան Ուերբերի հետ, ում հետ ապրել է 25 տարի:
Ապա նա 5 տարի հանդիպել է բրազիլական հեռուստաաստղ Ադրիանա Ֆերեյրի հետ, սակայն չի ամուսնացել, իսկ 2011 թ. Ս. Ֆերեյրը նրան դատի է տվել իրեն ծեծելու և բռնություն գործադրելու համար` պահանջելով 50 մլն ԱՄՆ դոլար: