21/09/2013 13:46
Քաղաքապետարանի դիմաց նստացույց անող 2 ակտիվիստ բերման են ենթարկվել
Քաղաքապետարանի դիմաց անժամկետ նստացույց հայտարարած Վահագն Մինասյանին և Սուրեն Սահակյանին բերման են ենթարկել Ոստիկանություն Կենտրոնի բաժին: Այս տեղեկությունը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նրանց նկատմամբ իրականցվել է վարչական բերում, կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելու համար, առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով):
Ս. Սահակյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքը այս պահին ոստիկանությունում է և հեռախոսով կարող է խոսել միայն իրավաբանի հետ: