21/09/2013 09:21
Գոմեշի միս մատակարարած ընկերությունները փոխհատուցում են հասցված վնասը
ԼՂ պաշտպանական բանակին միս մատակարարող ընկերությունները, որոնք խաբել էին՝ տավարի մսի փոխարեն գոմեշի ավելի էժան միս վաճառելով, «Ժողովուրդի» տեղեկություններով, սկսել են փոխհատուցել ՊԲ-ին հասցված վնասը։ Հիշեցնենք, որ 2012թ. հունիսին 2-րդ կայազորային զինդատախազության կողմից ուսումնասիրություններ էին կատարվել ԼՂՀ ՊԲ պարենային կենտրոնական պահեստում, և զորամասերին գոմեշի միս մատակարարելու համար հարուցվել էր քրգործ ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խաբեություն)։
Նշենք, որ այս գործով կային կալանավորվածներ (այդ թվում և Կապանի մսի կոմբինատի տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը), որոնց մի մասը ստորագրությամբ ազատ է արձակվել։ «Ժողովուրդը» տեղեկությունը փորձել է պարզել ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանից, սակայն նա տվել է մշտական պատասխան. «Նախաքննությունը դեռևս շարունակվում է»։