21/09/2013 09:59
Համածառայակցի վրա կրակած զինվորը կալանավորվեց
Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Խաչատուր Խաչատրյանին հրազենային մահացու վիրավորում հասցրած նույն զորամասի ժամկետային զինծառայող Տիգրան Հակոբյանը կալանավորվել է:
Այս մասին հայտնել է Տիգրանի մայրը՝ Էվելինա Հակոբյանը:
«Դուք տեսնեիք, թե ինչ վախեցած ու սարսափելի վիճակում էր որդիս, նրան պետք է տանեն բժշկի մոտ: Որդիս ինձ պատմեց, որ նա Խաչատուրին հարցրել է պառոլը, հետո կրակել է օդ, բայց քանի որ Խաչատուրը ձայն չի հանել և դիրքից է իջել, որդիս կրակել է: Տղաս երբ իմացել է, որ իր ընկերն է, լրիվ կորցրել է իրեն, շատ վատ վիճակում էր»,- ասել է զինվորի մայրը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի՝ 21.09.13թ. համարում: