23/09/2013 11:26
ԱԺ 4 պատգամավորներ դեմ են Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցությանը
Ինչպես արդեն տեղեկացրել էին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից, Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին ուղարկվել էին նամակներ: Նամակների միջոցով փորձել էինք պարզել ԱԺ պատգամավորներից ովքեր են կողմ և ովքեր դեմ Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցությանը:
Վերջին շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 15-20-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացել է նամակներից 6-ի՝ Հովիկ Աբրահամյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արտաշես Գեղամյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Կարեն Կարապետյանի, Ալեքսանդր Արզումանյանի պատասխանները:
Ուղարկված 6 պատասխաններից 4-ում պատգամավորները դեմ են արտահայտվել ՄՄ-ին ՀՀ-ի միացմանը: Հովիկ Աբրահամյանը և Կարեն Կարապետյանը իրենց պատասխաններում նշել են, որ կողմ են ՀՀ-ի անդամակցությանը: