23/09/2013 14:12
Անգելա Մերկելի կուսակցությունը հաղթել է ընտրություններում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և նրա Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ) ընտրություններում կրկին ստացել են ձայների մեծամասնությունը խորհրդարանում: Այս մասին, BBC-ի փոխանցմամբ, հաղորդել են Գերմանիայի ընտրական հանձնաժողովից:
ՔԴՄ-ի օգտին քվեարկել է ընտրողների 41%-ը, ինչը, սակայն, Մերկելին թույլ չի տալիս բացարձակ մեծամասնություն կազմել խորհրդարանում:
Հիմնական խնդիրը, ինչպես գրում է աղբյուրը, իշխող կոալիցիա ձևավորելու հարցն է, քանի որ Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցությունը, ՔԴՄ-ի կոալիցիոն դաշնակիցն է, չի հաղթահարել 5 տոկոսի շեմը:
Հնարավոր է` ՔԴՄ-ն կոալիցիա կազմի մրցակից Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ, որը ստացել է մեկ քառորդից ավելի ձայն: