24/09/2013 09:33
ՀԱԿ անդամ. «Ոչ մի նոր բան Եվրոպան մեզ չէր տալու»
«Ասել, թե Եվրոպայի հետ էլ մենք մեծ արդյունքներ ենք ակնկալում, ոչ: Առայժմ դա էլ չէր կարող լինել, քանի որ Եվրոպան բարձր տեխնոլոգիական ապրանքներ է արտահանում, իսկ Հայաստանն այժմ կարող է արտահանել միայն հումքային ապրանքներ, որոնք շատ էժան են ու մեծ եկամուտներ չեն կարող ապահովել մեզ համար: Բացի այդ, Եվրոպան երկրորդ գործընկերն է, և մենք ունենք ապրանքային շրջանառություն, որը հիմնականում կազմված է հումքային ապրանքներից: Ոչ մի նոր բան Եվրոպան մեզ չէր տալու: Ապագայում` հնարավոր է: Բայց մոտակա 10 տարում դրանից էլ օգուտ չունեինք»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է ՀԱԿ քաղխորհրդի անդամ Զոյա Թադևոսյանը: