24/09/2013 16:55
Մանուկյանն ու Ասատուրովը գրավել են առաջին տեղը
Հայաստանի Պաուերլիֆթինգի ֆեդերացիան հաջող հանդես է եկել Հունգարիայի Էգեր քաղաքում անցկացվող Ուժային եռամարտի աշխարհի առաջնությունում:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Պաուերլիֆթինգի ֆեդերացիայի լրատվության բաժինը, 75 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Ասատուրովը, արձանագրելով 167,5 կգ արդյունք, գրավել է առաջին տեղը:
67,5 կգ քաշային կարգում հանդես եկող Սևակ Մանուկյանը` 157,5 կգ արդյունքով, նույնպես գրավել է առաջին տեղը: