24/09/2013 20:20
Ձերբակալվել է հայ-վրացական սահմանի «Սադախլո» մաքսակետի պետը
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են հայ-վրացական «Սադախլո» մաքսակետի պետին՝ Կախաբեր Մուսերիձեին: Նա մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ: Այս մասին գրում է newsgeorgia.ru-ն:
Բացի այդ, քրեական պատասխանատվության է ենթարկվել նույն մաքսակետի հերթափոխի ղեկավար Կախա Արչվաձեն:
Քննությունը պարզել է, որ այս տարվա սեպտեմբերի 21-ին մաքսակետի պետի հրահանգով և այդ օրվա հերթափոխի պետի իմացությամբ, Վրաստան է անցել մի քանի տեսակի դեկորտաիվ թռչուններով լի մեքենա՝ առանց որևէ փաստաթղթերի:
Դեկորատիվ թռչունները նախատեսված էին իրացման համար ու դրանց ընդհանուր արժեքը կազմում էր 10103 լարի (մոտ 6000 ԱՄՆ դոլար):