24/09/2013 15:30
5 գաղտնիք՝ գեղեցիկ կազմվածք ունենալու համար
Ցրտերի հետ մարդու օրգանիզմը սկսում է նախապատրաստվել «սոված» շրջանի համար, այն է՝ պաշար հավաքել: Ինչը բնական երևույթ է, սակայն արդյունքում կարող եք ունենալ մի քանի ավել կիլոգրամ: Ներկայացնում ենք 5 միջոց՝ գեղեցիկ կազմվածքի համար:
1.Մարզումներ
Սլացիկ կազմվածքը մշտական մարզումներ է պահանջում: Ֆիտնես, յոգա, պար, լող. ահա մի քանի միջոց, որոնք կապահովեն ձեր երազած կազմվածքը: Այս հարցում կարևորը ալարկոտությունը հաղթահարելն ու ֆիզիկական ծանրաբեռնվածությանն անցնելն է:
2. Առողջ սնունդ
Համացանցում հազարավոր դիետաների բաղադրատոմսեր կան: Սակայն մեծ մասը ոչ միայն անօգուտ են, այլև՝ վնասակար են առողջության համար: Մի հետաձգեք ավելորդ կիլոգրամներից ազատվելու պահը, սակայն, միևնույն ժամանակ, մի սահմանափակեք ամեն բան, բալանսավորեք ձեր սննդակարգը, հրաժարվեք վնասակար սննդից:
3. Ճիշտ ածխաջրեր
Նիհարելու և գեղեցիկ կազմվածքի մասին բոլոր հոդվածները միաձայն հաստատում են, որ ածխաջրերը վնասակար են: Սակայն դրանք կարևոր են օրգանիզմի համար, հատկապես ցուրտ եղանակին: Այդ պատճառով դրանցից պետք չէ հրաժարվել: Պարզապես անհրաժեշտ է նախընտրությունը տալ թեթև ածխաջրերին, դրանցով հարուստ են կաթնամթերքները, խնձորը, տանձը, դեղձը և այլն:
4. Լավ տրամադրություն
Բոլոր հիվանդությունների պատճառը նյարդերն են, գիրանալը նույնպես բացառություն չէ: Լավատեսությունն ու կյանքին թեթև մոտեցումը պակաս կարևոր չեն գեղեցիկ կազմվածքի հարցում: Եթե լավ տրամադրության համար պատճառներ չկան, ապա օգնեք ինքներդ ձեզ շոկոլադով: Կարևոր է, որ այն լինի սև: Յուրաքանչյուր օր 30 գրամ շոկոլադը չի փչացնի ձեր կազմվածքը: Դուք կունենաք լավ տրամադրություն:
5. Ճիշտ ընտրված հագուստ
Նորաձևությանը կուրորեն հետևելու պատճառով հաճախ մոռանում ենք, որ այս կամ այն հագուստի ձևը կամ գույնը չի համապատասխանում մեր կազմվածքին: Ընտրեք «նորաձևի» և «գեղեցիկի» միջև, սակայն նախապատվությունը տվեք երկրորդին: