24/09/2013 21:00
Խխունջի լորձը՝ ամենամոդայիկ կոսմետիկ միջոց
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները հանուն գեղեցկության ոչնչի առջև կանգ չեն առնում: Թռչունների աղբից դիմակներն ու արյան ներարկումները երկրորդ պլան են մղվել: Գեղեցկության աշխարհում խխունջի լորձը առաջ է անցել բոլոր տեսակի ավանդական ու անսովոր միջոցներից:
Խխունջները, որպես դեղամիջոց, հայտնի էին դեռևս Հին Հունաստանում: Հիպոկրատը խորհուրդ էր տալիս օգտագործել խխունջը մաշկի բորբոքումների դեմ:
Ժամանակակից աստղերը գնում են խխունջից պատրաստված գելեր ու քսուքներ, կամ այցելում են սրահներ, որտեղ կոսմետոլոգի դերում հանդես են գալիս հենց կենդանիները:
Հոլիվուդյան աստղերից գեղեցկության այս միջոցի երկրպագու է համարվում Քեթի Հոլմսը, նրա և մյուս աստղերի շնորհիվ այս միջոցը Ամերիկայում մեծ ճանաչում է ստացել:
Ինչպես արդեն նշեցինք, որոշ սրահներում օգտագործում են կենդանի խխունջներ:
Հաճախորդի դեմքին դնում են մեկ կամ մի քանի խխունջ: Դրանք սկսում են շարժվել և տարածել լորձը, այդ ժամանակ սրահի աշխատակիցը հետևում է, որպեսզի կենդանին չկանգնի գեղեցկացողի աչքերին կամ բերանին: Երբ դեմքը բավարար չափով ծածկված է լորձով, մասնագետը մերսում է դեմքը, որի ընթացքում լորձը ներծծվում է մաշկի մեջ:
Այս միջոցի երկրպագուները վստահեցնում են, որ հաճելի սառնություն են զգում, երբ խխունջը շարժվում է դեմքի վրայով, պրոցեդուրայից հետո դեմքի մաշկը դառնում է հարթ ու թարմ:
Այս մեթոդը նաև հակացուցումներ ունի: Բժիշկ-կոսմետոլոգները զգուշացնում են, որ խխունջները մաշկի վրա կարող են թողնել տարբեր մակաբույծներ, որոնք անուղղելի վնաս են հասցնում օրգանիզմին, մինչև անգամ մինինգիտի պատճառ դառնում: