25/09/2013 11:47
Հաստատվել է, որ Վարդան Օսկանյանի որդին թմրամիջոց է օգտագործել
ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի որդին` Արա Օսկանյանը և նրա ընկերը՝ Վահագն Մարկոսյանը առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ օգտագործելու համար ենթարկվել են վարչական պատասխանատվության: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Նշանակված փորձաքննության եզրակացության հիման վրա որոշում է կայացվել երկուսին էլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին մասի հատկանիշներով (առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելը) տուգանել 200 հազար դրամի չափով:
«Փաստինֆո» կայքի փոխանցմամբ՝ Ա. Օսկանյանի մոտ ոչինչ չի հայտնաբերվել, իսկ ընկերոջ՝ Վահագի մոտ հայտնաբերվել է ինչ-որ փոշի, որի ծագումնաբանությունը պարզելու համար նշանակվել է փորձաքննություն։
Հիշեցնենք, որ նրանք բերման էին ենթարկվել Խանջյան փողոցից՝ թմրամիջոցներ օգտագործելու կասկածանքով: