25/09/2013 17:42
Լևոն Արոնյանը` «Մեծ սաղավարտում»
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հոկտեմբերի 7-13-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում կմասնակցի «Մեծ սաղավարտի» 6-րդ խաղարկության եզրափակչին: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Լևոնի մրցակիցները կլինեն Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Շահրիյար Մամեդյարովը և Մայքլ Ադամսը:
Արոնյանին կազմակերպիչները հրավիրել են` նկատի ունենալով այս տարվա Ալյոխինի հուշամրցաշարում (Փարիզ-Սանկտ Պետերբուրգ) նրա տպավորիչ ելույթը: