25/09/2013 11:33
Երկրաշարժ` Պակիստանում. 200 մարդ է զոհվել
Սեպտեմբերի 24-ին, տեղական ժամանակով 15.29-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Պակիստանի տարածքում՝ Նագ քաղաքից 63 կմ հարավ-արևելք:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 27.070, արևելյան երկայնության` 65.650:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա, ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 10 բալ:
Երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ:
Այս պահի դրությամբ զոհերի թիվը գերազանցում է 200-ը: