25/09/2013 09:28
Մեծ Բրիտանիայի դեսպանը չի կարողանում պատկերացնել ՀՀ-ԵՄ հետագա գործընթացը
Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը երեկ «Հայկական ժամանակի» թղթակցին տված հարցազրույցում անկեղծորեն խոստովանել է, որ ոչ ոք չի պատկերացնում ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա օրակարգը։
«Ես շատ ազնիվ կլինեմ և կասեմ, որ այս պահին ոչ ոք չի պատկերացնում և հասկանում, թե որոնք են լինելու հաջորդ քայլերը, գիտենք, որ ինտենսիվ քննարկումներ են գնում Բրյուսելում, ինչպես նաև իմ կոլեգաները Լոնդոնում և եվրոպական այլ քաղաքներում քննարկումներ են ծավալում այս հարցի շուրջ և ինչպես հասկանում եմ, հայկական կառավարման շրջանակում ևս քննարկումներ կան, թե ինչպես առաջ տանել մեր հարաբերությունները»,- ասել է դեսպանը: