25/09/2013 09:08
Վահան Հովհաննիսյանի փոխարեն, հնարավոր է, պատգամավոր դառնա Լիլիթ Գալստյանը
Վահան Հովհաննիսյանի` Գերմանիայի դեսպան դառնալու հավանական հարցը մինչ օրս ակտիվ քննարկման մեջ է: Ինչպես մամուլում էր նշված, ՀՅԴ համամասնական ցուցակով, հաջորդը գյուղատնտեսության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն է, սակայն ՀՅԴ-ում տեսակետ կա, որ խմբակցությունում պետք է լինի կին պատգամավոր: ՀՅԴ համամասնական ցուցակի 11-րդ համարը Ռուզաննա Առաքելյանն է, սակայն Վահան Հովհաննիսյանը դեմ չէր լինի իր պատգամավորական մանդատը տալ Լիլիթ Գալստյանին:
«Իրավունքը» փորձել է ճշտել, արդյոք Լ. Գալստյանը պատրաստվո՞ւմ է վերցրել պատգամավորական մանդատը: Վերջինս ասել է. «Պետք է նշեմ, որ բոլորովին կոռեկտ չէ մեկնաբանել այդ հարցը, երբ Վահան Հովհաննիսյանը դեռ գործող պատգամավոր է և իմ լավ ընկերը»: