25/09/2013 13:44
Շաքարը մեր ժամանակների ամենավտանգավոր «թմրանյութն» է
Ամստերդամի առողջապահության վարչության ղեկավար Պոլ վան դեր Վելպենի կարծիքով՝ շաքարը մեր ժամանակների ամենավտանգավոր «թմրանյութն» է և դրա վնասակարության մասին պետք է զգուշացնել այնպես, ինչպես ծխախոտի դեպքում:
Պոլ վան դեր Վելպենը վստահ է, որ քաղցրավենիքի, հյութերի փաթեթավորման վրա պետք է նախազգուշացնող գրառումներ լինեն: Փորձագետը՝ հղում է անում մի հետազոտության, ըստ որի արդյունքների, երբ մարդիկ ուտում են սպիտակուցներով ու ճարպերով հարուստ մթերքներ, նրանք հագենում են, իսկ քաղցրավենիքի դեպքում նրանք կանգ չեն առնում այնքան ժամանակ, քանի դեռ չեն վնասել օրգանիզմը:
Ավելի ու ավելի շատ մարդիկ են տառապում ավելորդ կիլոգրամների պատճառով, փորձագետը նշում է, որ այս խնդիրը հնարավոր է լուծել դիետաների ու ֆիզիկական մարզումների շնորհիվ:
Նա նաև առաջարկում է ավելացնել քաղցրավենիքի համար սահմանված հարկը, ինչպես ալկոհոլի ու ծխախոտի դեպքում է, նաև վերահսկել սննդի մեջ օգտագործվող շաքարի չափը: