25/09/2013 14:36
«Զարգացման հայկական գործակալությունն իր գործառույթը չի իրականացնում»
Հայաստանի տնտեսության առանձին ճյուղերում դանդաղել են զարգացումները, շինարարության ոլորտում ակնկալիքները չեն իրականանում, շարունակվում է ներմուծում-արտահանում ոչ ցանկալի միտումը: Դանդաղել է արտահանման աճի տեմպերը, գերհագեցած է անշարժ գույքի շուկան, սակայն գները պարադոքսալ կերպով չեն նվազում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ներկայացրեց տնտեսության զարգացման դինամիկան:
Aysor.am-ի հարցին՝ որ պահից է տնտեսությունում նման իրավիճակ, բանախոսը չանդրադարձավ, միայն նշեց, որ տնետսությունը հետընթաց չի ապրում:
Թե ինչո՞ւ են տնտեսության ճյուղերում զարգացման դանդաղ տեմպեր, ոչ աշխույժ վիճակ, կապիտալի արտահոսք, գյուղոլորտում պարենային անվտանգության ոչ արդյունավետ իրականացում, ինքնաբավության խնդիր` այստեղ տնտեսագետը տեսնում է մարկետինգի բացակայությունը, որը կոչված է իրականանցելու Զարգացման հայկական գործակալությունը, որը սակայն չի իրականացվում: