25/09/2013 14:58
Տնտեսագետ. Մաքսային միությանը վերապահումով եմ մոտենում
«Հայաստանի կառավարման օղակներում պարզ պատկերացում չունեն, թե Մաքսային միության խաղի կանոնները Հայաստանի դեպքում ոնց են լինելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ նշելով, որ ՄՄ-ին վերաբերում է վերապահումով, քանի որ այն չձևավորված կառույց է, կառույց, որ անգամ ազատ տնտեսական գոտի չունի:
Ըստ նրա, ՄՄ-ի վերաբերյալ պետությունների քաղաքական շահագրգռվածությունն ավելին է, քան տնտեսականը. «Կարևոր է տնտեսական դիվանագիտության դերը»: Դեռևս պարզ չէ մաքսատուրքերը մաքսային միության անդամակեցելու դեպքում կբարձրանա՞ն, թե կիջնեն` երրորդ երկրից ներմուծման դեպքում և այլն:
Տնտեսագետը ՄՄ-ի վերաբեյալ կանախատեսումներ չարեց, նշելով, որ շատ բան կախված է, թե ինչպես կհանգուցալուծվի Ուկրաինայի խնդիրը, իսկ Հայաստանը փաստացի դեռ այդ քայլը չի արել: