26/09/2013 14:55
Հարևանուհու համակարգիչը գողացել և վաճառել է 30 հազար դրամով
Սեպտեմբերի 25-ին, ժամը16.40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ 3 օր առաջ Ե. Թադևոսյան փողոցի մի բնակչուհու տնից կորել է 180.000 դրամ արժողության «Նոութբուք» համակարգիչը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 01.40-ին, 1989 թ. ծնված Տիգրան Մ.-ն ներկայացել է ոստիկանություն և խոստովանել, որ ինքը տեխնիկական միջոցների գործադրմամբ հանել է իր տան 1-ին հարկում բնակվող կնոջ տան խոհանոցի ճաղավանդակը և հյուրասենյակից գողացել համակարգիչը՝ ինտերնետային կրիչի հետ միասին, որը վաճառել է իրեն անծանոթ մարդու՝ 30.000 դրամով:
Կատարվում է նախաքննություն: