26/09/2013 14:33
Հայկ Մարտիրոսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
13-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտված Եվրոպայի պատանիների կայծակնային խաղի առաջնությունում Մ14 խմբում նվաճեց աշխարհամասի չեմպիոնի կոչումը: Հայկը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Մ18 խմբում դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մրցաշարում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը գրավեց 4-րդ տեղը:
Մանե Հովհաննիսյանը աղջիկների Մ10 խմբում նույնպես գրավեց 4-րդ տեղը:
Այսօր Բուդվայում անցկացվում է Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ խաղի առաջնությունը: