26/09/2013 16:00
Երջանիկ լինելու գաղտնիքները
Ոմանք կարծում են, որ մարդիկ երջանիկ են, երբ նրանց հասկանում են, իրականում երջանիկ կարող են դարձնել բազմաթիվ իրադարձություններ ու նույնիսկ իրեր:
Հետազոտողները կարծում են, որ երջանիկ լինելու հավանականությունը 50 տոկոսով կախված է գեներից, 40 տոկոսով մեր վարքից ու արարքներից և միայն 10 տոկոսով կյանքի պայմաններից:
Հոգեբանների կարծիքով, դեղին գույնը մարդկանց երջանիկ է դարձնում: Լավ տրամադրության համար ձեր ինտերյերում ու զգեստապահարանում ավելացրեք այդ գույնը:
Գիտնականները պարզել են, որ երջանիկ լինելու ունակությունը մարդու մեջ լինում է դեռ մանկուց: Մանկության տարիներին որքան շատ են ծնողները գրկում երեխային, այնքան երջանիկ կլինի նա իր ողջ կյանքի ընթացքում:
Ի դեպ, ամուրիները պակաս երջանիկ են, քան նրանք, ովքեր ընտանիք ունեն: Ընդ որում, երջանիկ են այն զույգերը, որոնց դեպքում կինը գեղեցիկ է ամուսնուց:
Իրերի գնումը, հատկապես ցանկալի, կարող է ուրախություն պատճառել, սակայն ապացուցված է, որ հաճախակի գնումներ անողները պակաս երջանիկ են, քան նրանք, ովքեր նախընտրում են ճամփորդել:
Նաև պարզվել է, որ այլոց համար նվեր գնելը ավելի է երջանկացնում, քան սեփական անձի համար գնած իրերը:
Սպորտով զբաղվելը ոչ միայն օգտակար է առողջության համար, այլև եթե շաբաթը 3 անգամ 20 րոպե տևողությամբ մարմնամարզությամբ զբաղվեք, ապա, ըստ գիտնականների, կես տարի անց 10-20 տոկոսով ավելի երջանիկ կլինեք:
Զբաղվեք սպորտով, նվերներ նվիրեք, ամուսնացեք կամ անհապաղ սիրահարվեք, և այդ դեպքում ձեր կյանքն ավելի երջանիկ կլինի: