26/09/2013 09:10
Շքեղ հանդիսություն՝ նվիրված Ռուսաստանի հայերի միության 10 ամյակին
Հոկտեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայի «Կրեմլյովսկի» դահլիճում՝ բավականին շքեղ պայմաններում, նշվելու է Ռուսաստանի հայերի միության տասնամյակը: Ըստ Պուտինի՝ 2,5 միլիոնանոց համայնքի տասնամյակը:
«Հրապարակ» օրաթերթի Մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիսությանը կմասնակցի նաև ինքը՝ Վլադիմիր Վլադիմիրովիչը: Ըստ նույն աղբյուրների, դրանով է պատճառաբանել Վլադիմիրովիչը իր բացակայությունը հայկական եկեղեցու բացման արարողությանը: «Հետո էլ՝ Ռուսաստանը բազմազգ, բազմակրոն երկիր է, և եթե ՌԴ նախագահը փորձի մասնակցել էթնիկ մի խմբի հոգևոր կառույցի բացման արարողությանը, ապա ստիպված կլինի մասնակցել բոլոր մզկիթների, տաճարների բացմանը»,- բացատրում են մոսկվաբնակ հայերը: Արարողությանը մասնակցելու համար Մոսկվա կմեկնի նաև հայաստանյան բավական ներկայացուցչական պատվիրակություն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: