26/09/2013 15:23
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը պատրաստ կլինի 2014թ. ապրիլին
Սահմանադրական բարեփոխումները պայմանավորված չեն Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելով: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նախարարը նաև նշեց, որ արդեն ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը յուրաքնաչյուր շաբաթ նիստեր է գումարում, արդեն ձևավորվել են թիրախային հարցերը, որոնց վերաբերյալ հանձնախումբը զեկուցումների պայմանավորվածություն է ձեռք բերել, իսկ հայեցակարգը կմշակվի մինչև հաջորդ տարվա ապրիլ ամիսը:
Հ. Թովմասյանի փոխանցմամբ, բարեփոխումների նախանական նախագծերը արդեն կլինեն մինչև տարեվերջ: Այս պահին բարեփոխումների վրա աշխատում է մասնագիտական աշխատանքային խումբը: