26/09/2013 13:52
Վարչապետ. Վնասով աշխատող ձեռնարկությունների տնօրենները պիտի հեռացվեն
Հարյուր տոկոսով պետական կամ պետական մասնակցությամբ ձեռնարկությունների տնօրենները, որոնք վնասով են աշխատում, պետք է անհապաղ հեռացվեն աշխատանքից: Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Եթե չկա հիմնավորում, թե ինչու է ձեռնարկությունը վնասով աշխատում, ապա պետք է փոխել այդ ձեռնարկության տնօրենին»,- ասաց վարչապետն ու ավելացրեց.
«Եթե մենք ֆինանսավորումը հարյուր տոկոսով ենք տալիս, ապա ինչո՞ւ պետք է վնասով աշխատանք լինի: Ուրեմն կամ բյուջետային պլանավորումն է սխալ կամ սխալ կառավարում է եղել: Տնօրենը պետք է դիմում գրի ու դուրս գա աշխատանքից` պատճառաբանությամբ, որ չի կարողանում կառավարել պետական միջոցները»: