26/09/2013 09:36
Դավիթ Հարությունյանը, հնարավոր է, վճռաբեկ դատարանի նախագահ նշանակվի
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ առաջիկայում խորհրդարանում որոշակի տեղաշարժեր են սպասվում: Եթե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշանակվի ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, ինչպես պնդում են իշխանական աղբյուրները, ապա առաջ կգա նրան ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարի և ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններում փոխարինողի հարցը:
Ըստ ԱԺ-ում շրջանառվող լուրերի՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար կարող է դառնալ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, որն այս տարվա հունվարին ԵԽԽՎ-ում ստացել էր պատվավոր անդամի կոչում, բացի այդ, հայ միակ պատվիրակն է, որը եղել է ԵԽԽՎ հանձնաժողովի ղեկավար: Ինչ վերաբերում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին, ապա այնտեղ հիմնական թեկնածու դիտվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, մասնագիտությամբ իրավաբան Հովհաննես Սահակյանը: