27/09/2013 09:12
Ոստիկանությունը մարդ ծեծելու մեջ հանցակազմ չի տեսնում
Հայաստանի տարբեր գերատեսչությունների բոլոր մանր ու միջին չինովնիկները այսուհետ անարգել, էլ ավելի «դուխով» կարող են Երևանի փողոցներում օրը ցերեկով մարդկանց ծեծի ենթարկել, գլխներին խփել, մարմնական վնասվածքներ հասցնել: «Հայկական ժամանակը» նշում է, որ ՀՀ ոստիկանությունը նման արարքի մեջ հանցակազմ չի տեսնում:
Հուլիսի 17-ին Հանրապետության հրապարակում Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Արման Եդոյանը ծեծի էր ենթարկել փուչիկ վաճառող 25-ամյա Արսեն Սաքանյանին: Փաստի առնչությամբ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր էին նախապատրաստվում: Երեկ թերթի թղթակցին հայտնի է դարձել, որ Արսեն Սաքանյանի ծեծի առիթով քրեական գործ չի հարուցվի: