27/09/2013 14:30
ԲՀԿ-ն երկուշաբթի կորոշի, թե ինչպես կքվեարկի Կոստանյանի թեկնածությանը
«Տարբեր հարցեր են հնչել, բայց ես կարող եմ ասել այն, ինչ ինձ էր հետաքրքրում` արդարության ճգնաժամ իրավական համակարգի հանդեպ, արդարության դեֆիցիտ իրավապահ համակարգի և հատկապես դատախազական համակարգի հանդեպ: Նաև ինչպես է վերաբերում քաղաքական պատվերներին, մասնավորապես, Վարդան Օսկանյանի դեպքին և այլն»,- ներկայացնելով ԲՀԿ խմբակցությունում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի հետ հանդիպման արդյունքները, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Իսկ թե բարձրաձայնված հարցերին ինչպես է վերաբերում թեկնածուն, Ն. Զոհրաբյանը խորհուրդ տվեց հարցնել հենց Գ.Կոստանյանին:
«Մենք պատասխանները լսեցինք, երկուշաբթի կլինի քննարկում, որից հետո էլ կորոշենք, թե ինչպես ենք քվեարկելու»,- ասաց Ն.Զոհրաբյանը: Հարցին, թե խմբակցությունը միասնական կքվեարկի՞, թե՞ ամենքն իր որոշմամբ, պատգամավորն արձագանքեց.
«Ես կարծում եմ կլինի մեկ որոշում»: