27/09/2013 09:48
Խոսրովի արգելոցի պահակը հրազենային վնասավածք է ստացել
Երեկ Խոսրովի արգելոցում կրծքավանդակի ձախ հատվածում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ, 50-ամյա Մխիթար Սեդրակյանի դին:
Գառնու ղեկավար Աշոտ Վարդանյանը «Ժողովուրդին» ասել է, որ նա աշխատում էր արգելոցում որպես պահակ. «Կատարվածը շատ զարմանալի էր, ու ըստ երևույթին, նա ինքն իրեն չի կրակել, այլ իրեն են կրակել, ու այլ բան հայտնի չէ, թե ինչ է եղել, ոնց է եղել: Միայն կարող եմ ասել, որ տեսախցիկներ կան, որոնք, հետագան ցույց կտան, թե ինչ կլինի»: