28/09/2013 14:55
Բյուջեի նախագիծն ուղարկվելու է Ազգային ժողով
Այսօր կառավարության արտահերթ նիստ էր, որը քննարկեց 2014 թ. բյուջեն: Մինչ այդ Կառավարության անդամները հոտընկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հիշատակը:
Բյուջեն ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
2014 թ-ի բյուջեով առաջարկվում է` եկամուտների գծով` մեկ տրիլիոն 127 մլրդ 400 մլն դրամի չափով, ծախսերի մասով` մեկ տրլիոն 237 մլրդ 900 մլն դրամի չափով, պետական բյուջեի դեֆիցիտը 110 մլրդ 500 մլն դրամի չափով:
Դ. Սարգսյանի փոխանցմամբ, 2014թ-ի պետական բյուջեի հիմքում դրված են հետևյալ մակրոտնտեսական ցուցանիշները` իրական համախառն ներքին արդյունքի աճ 5.2 տոկոս չափով, անվանական համախառն ներքին 4 տրիլյոն 723 մլրդ 700 մլն դրամի չափով: Կազմել է նաև բյուջեի եկամտային մասը: Եկամտային մասում հարկերի և տուրքերի գծով եկամուտները կանխատեսվել է ՀՆԱ-ի 23.1 տոկոսի չափով: Պետական բյուջեի դիֆիցիտը ՀՆԱ-ի 2.3 տոոսի չափով:
Առաջարկվող բյուջեի հիմնական բաղկացուցիչ հոդվածները սոցիալական բնագավառի ծախսերն են` կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, որը կազմում է առաջարկվող նախագծի 45.6 տոկոս, պաշտպանությու, հասարական կարգի պահպանություն, Ազգային անվտանգություն 21.1 տոկոս, տնտեսոթյան չյուղեր 11.7, համայնքային բյուջեների պետական բյուջեից ֆինանսավորում 3.3 տոկոս:
Բյուջեի նախագիծը ուղարկվելու է Ազգային ժողովի քննակմանը: